Home / Армения / Մահմեդականների մասին խոսքերի համար գերմանացի բանկիրը զրկվում է պաշտոնից

Մահմեդականների մասին խոսքերի համար գերմանացի բանկիրը զրկվում է պաշտոնից

Գերմանիայի Կենտրոնական բանկի ղեկավարը հայտարարել է, որ Բուդեսբանկի տնօրենների խորհրդի անդամ Տիլո Սարացինը համաձայնել է թողնել իր պաշտոնը:

Սարացինը բացասական էր արտահայտվել մահմեդականների և հրեաների մասին, ինչի հետևանքով Գերմանիայում վեճեր էին առաջացել:

Բուդեսբանկի հայտարարությունում նշվում է, որ Տիլո Սարացինը կթողնի պաշտոնը սեպտեմբերի վերջին, հաղորդում է BBC-ն:

Հիշեցնենք, որ իր «Գերմանիան ինքնաոչնչանում է» գրքում Սարացինը գրել է, որ երկրում բնակվող մահմեդականները հրաժարվում են ինտեգրվել գերմանական հասարակությանը, իսկ ավելի ուշ հարցազրույցներից մեկում ասել էր, որ «բոլոր հրեաները որոշակի գեն ունեն»:

Սարացինը նաև զգուշացրել է, որ ապագայում էթնիկ գերմանացիները փոքրամասնություն են կազմելու երկրում: