Home / Армения / Սերժ Սարգսյանը ցավակցել է Մեդվեդևին

Սերժ Սարգսյանը ցավակցել է Մեդվեդևին

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւին` Վլադիկավկազում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ:

Հեռագրում ասված է.

«Հարգելի Դմիտրի Անատոլիի,

Հայաստանում խորը վշտի զգացումով ընդունեցինք Վլադիկավկազում տեղի ունեցած ահաբեկչության և այդ ամոթալի հանցագործության անմեղ զոհերի մասին լուրը:

Հայաստանի ժողովրդի անունից հայտնում եմ խորը ցավակցություններ Ձեզ և եղբայրական ամբողջ ռուս ժողովրդին: Խնդրում եմ կարեկցանքի և աջակցության խոսքեր փոխանցել զոհվածների հարազատներին ու մերձավորներին և շուտափույթ ապաքինման ու հոգու տոկունության մաղթանք` բոլոր տուժածներին»:

Այս մասին հաղորդում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը: