Home / Հայաստան / Իրանում գազամուղի պայթյունի հետևանքով տուժել է 16 մարդ

Իրանում գազամուղի պայթյունի հետևանքով տուժել է 16 մարդ

Իրանի հյուսիս-արևելյան հատվածում պայթյուն է տեղի ունեցել: Պայթել է Մեշհեդ քաղաքի գազամուղը, հաղորդում է IRNA գործակալությունը:
 
Պատահարի հետևանքով 16 մարդ տուժել է: Նրանցից 6-ը տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
 
Գազամուղը գործարկող ընկերության գլխավոր տնօրեն Ալի Ռեզի Ղարիբի փոխանցմամբ`պայթյունը գազամուղի խողովակի վրա կռունկ մեքենայի հարվածի հետևանք է:
 
Պայթյունի հետևանքով առաջացած հրդեհը կանխելու համար 3 ժամ է պահանջվել, իսկ վերականգնողական աշխատանքների համար կպահանջվի 2 օր:
Կատարվում է հետքննություն: