Home / Հայաստան / Նիկոլ Փաշինյանը կոչ է անում մասնակցել հանրահավաքին

Նիկոլ Փաշինյանը կոչ է անում մասնակցել հանրահավաքին

«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխաոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել «Կոշ» ՔԿՀ-ից, որում կոչ է անում մասնակցել սեպտեմբերի 17-ին կայանալիք ընդդիմության հնարահավքին: Փաշինյանի հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

«Սեպտեմբերի 17-ին տեղի է ունենալու Հայ Ազգային Կոնգրեսի հերթական հանրահավաքը: Ես գիտեմ, որ ձեզնից շատերը ոչ թե հերթական, այլ վճռական հանրահավաք են ակնկալում, որը կազդարարի Հայաստանի պատմության քոչարյանադոդասերժանտական փուլի ավարտը: Թե որքան արագ վրա կհասնի անխուսափելի այդ պահը` մեզնից յուրաքանչյուրի ներքին որոշումից է կախված: Մեզնից յուրաքանչյուրը իր ամենօրյա կյանքով և գործով պետք է հասունացնի Ազատ և Երջանիկ Հայաստանի հաղթանակը` ամուր մնալով հանուն այդ գաղափարի մղվող պայքարի դիրքերում: Այս իմաստով` վճռական է յուրաքանչյուր հանրահավաք. սեպտեմբերի 17-ն էլ Ազատ և Երջանիկ Հայաստանի քաղաքացիների, անկոտրում և լուսե քաղաքացիների ներկա-բացակա է լինելու:

Հայ Ազգային Կոնգրեսը ընթանում է դժվար և գիտակցված ճանապարհով, և այդ ճանապարհը մեր ժողովրդին բերելու է գիտակցված հանգրվանի: Դժվար է ճանապարհը, և երանի նրանց, ովքեր կդիմանան մինչև վերջ, որովհետև` մեր պայքարը անկասելի է, մեր Հաղթանակը` անխուսափելի:
Պայքար, պայքար մինչև վերջ…»