Home / Հայաստան / Հայաստանի առաջնության առաջատարները դժվարին հաղթանակներ են տանում

Հայաստանի առաջնության առաջատարները դժվարին հաղթանակներ են տանում

Սեպտեմբերի 11-ին տեղի ունեցան Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 20- րդ տուրի երեք հանդիպումներ:

Առաջատարների խմբում գտնվող երեք թիմերից պայքարի մեջ մտան երկուսը: Թե «Ուլիսը», թե «Բանանցը» կարող էին միավորներ կորցնել, սակայն երկու թիմերն էլ հանդիպման վերջնամասում կորզեցին հաղթանակը հետնապահներից:

«Բանանցը» շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը. թիմը վաստակել է 48 միավոր:  «Ուլիսի» ֆուտբոլիստները երկրորդն են 42 միավորով, իսկ ահա վերջին տարիների Հայաստանի անփոփոխ չեմպիոնը` «Փյունիկը» «Ուլիսին» զիջում է 2 միավոր, սակայն մեկ հանդիպում պակաս է անցկացրել: 20-րդ տուրի իր հանդիպումը «Փյունիկը» կանցկացնի սեպտեմբերի 14-ին Կապանում, որտեղ կմրցի տեղի «Գանձասարի» հետ:

20-րդ տուրի արդյունքներ.

«Միկա»-«Իմպուլս» 2:0
Երևան, «Միկա» մարզադաշտ
Մրցավար` Արարատ Շահինյան
Գոլերը` Էդնեյ դե Օլիվեյրա, 8, Սարգիս Մովսիսյան, 30

«Կիլիկիա»- «Բանանց» 1:2
Երևան, «Հրազդան» մարզադաշտ
Մրցավար` Արման Ամիրխանյան
Գոլերը` Մխիթար Գրիգորյան, 69, 11մ («Կիլիկիա»), Ժունիոր Սոուզա, 5, Արթուր Ոսկանյան, 84 («Բանանց»)

«Շիրակ»- «Ուլիս» 0:1
Գյումրի, «Քաղաքային» մարզադաշտ
Մրցավար` Վահան Մինասյան
Գոլը` Նորայր Գրիգորյան, 90+1