Home / Армения / Սերժ Սարգսյանն ու Դմիտրի Մեդվեդևը գոհ են Երևանում ստորագրված փաստաթղթերից

Սերժ Սարգսյանն ու Դմիտրի Մեդվեդևը գոհ են Երևանում ստորագրված փաստաթղթերից

Նախագահ Մեդվեդևի նախաձեռնությամբ կայացած հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները քննարկել են ՌԴ նախագահի` Հայաստան կատարած պետական այցի արդյունքների և տարածաշրջանային խնդիրների հետ կապված հարցեր:

ՀՀ նախագահի պաշտոնական կայքի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը և Դմիտրի Մեդվեդևը խոսել են Հայաստանի և Ռուսաստանի միջև կառուցողական և բազմաշերտ համագործակցության ամրապնդման հետագա քայլերի մասին և ընդգծել, որ ՌԴ նախագահի պետական այցի ընթացքում ստորագրված փաստաթղթերն առանցքային նշանակություն կունենան` ավելի բարձր աստիճանի հասցնելու հայ-ռուսական ռազմավարական համագործակցությունը: Նախագահներն այդ առումով կարևորել են երկու երկրների պետական կառավարման մարմինների աշխատանքի շարունակական ակտիվացումը:

Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին` Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել ՌԴ նախագահի ջանքերը հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում: Դմիտրի Մեդվեդևը վերահաստատել է Ռուսաստանի Դաշնության պատրաստակամությունը` շարունակելու աջակցությունը հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: