Home / Армения / Թուրքիայում բախվել են ոստիկաններն ու ցուցարարները

Թուրքիայում բախվել են ոստիկաններն ու ցուցարարները

Սեպտեմբերի 12-ին Թուրքիայի մի քանի նահանգներում, ինչպես նաև Ստամբուլում ոստիկանությունը բախվել է այն քաղաքացիների հետ, ովքեր կոչ էին անում չմասնակցել սահմանադրական բարեփոխումների փաթեթին վերաբերող հանրաքվեին:

Մասնավորապես, Ստամբուլի արվարձաններից մեկում ոստիկանությունը փորձել է ցրել մի խումբ երիտասարդների, ովքեր հանդես էին գալիս նման կոչերով:

Ցուցարարները սկսել են ոստիկանության ներկայացուցիչների վրա Մոլոտովի կոկտեյլներ նետել, ինչպես նաև ջարդել այն դպրոցի պատուհանները, որտեղ ընթանում էր քվեարկությունը:

Նման միջադեպ է գրանցվել նաև Ստամբուլի Բեյօղլու թաղամասում:

Ավելի լուրջ միջադեպ է տեղի ունեցել Մերսին քաղաքում, որտեղ դպրոցի առջև բողոքարարները ավտոմեքենա են այրել:

Միջադեպեր են գրանցվել նաև Ադֆանա, Բատման, Հաքարի և Շիրնակ նահանգներում: Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ` բախումների արդյունքում եղել են վիրավորներ: