Home / Հայաստան / Մեքսիկայում ձերբակալվել է երկրի ամենաազդեցիկ նարկոբարոններից մեկը

Մեքսիկայում ձերբակալվել է երկրի ամենաազդեցիկ նարկոբարոններից մեկը

Մեքսիկայի իշխանություններին հաջողվել է ձերբակալել երկրի ամենաազդեցիկ նարկոբարոններից մեկին:

Սերխիո Վիլյառեալը, ով հայտնի է Էլ Գրանդե կեղծանունով, թմրանյութերի առք ու վաճառքով զբաղվող «Բելտրան Լեյվա» խմբավորման ղեկավարն է: Նրան ձերբակալել են Մեքսիկայի հարավում գտնվող Պուեբլա քաղաքի մերձակայքում:

Ռազմածովային ուժերի ներկայացուցիչների հաղորդմամբ` հատուկ գործողության ընթացքում ոչ մի կրոկոց չի եղել: Բացի նարկոբարոնից, ոստիկանությունը ձերբակալել է նաև նրան ուղեկցող երկու անձի: