Home / Հայաստան / «Ժամանակ». ՊՆ-ն գույքը օտարում է և հետ է գնում գեներալներից

«Ժամանակ». ՊՆ-ն գույքը օտարում է և հետ է գնում գեներալներից

Մեր տեղեկություններով` Վանաձորի կենտրոնում գտնվող կորպուսի երկհարկանի շենքը պաշտպանության  նախարարությունը վաճառել է բանակային կորպուսի հրամանատար, գեներալ Լյովա Երանոսյանին և Վանաձորում հայտնի Սեզամի Արմենին: Հարց` ինչու՞ են օտարել կորպուսի շենքը և ինչ՞ դերակատարություն ունի այդ ամենում Լյովա Երանոսյանը: Թե որքան գումարով են օտարել` հայտնի չէ (սովորաբար չնչին գներով են գնում), բայց առնվազն տարօրինակ է, քանի որ ՊՆ այդ շենքը կարող էր օգտագործել որպես հանրակացարան կամ բնակելի տուն` երիտասարդ սպաների համար: Եվ դա ավելի խելամիտ կլիներ, քանի որ պաշտպանության նախարարը որոշ չափով փոխհատուցում է սպաների վարձակալած կացարանների համար: