Home / Հայաստան / «Հրապարակ». «Փեթակում» գործադուլ են արել

«Հրապարակ». «Փեթակում» գործադուլ են արել

Օրաթերթը տեղեկացնում է, որ մի քանի օր առաջ «Փեթակ» առևտրի կենտրոնում ինքնաբուխ բունտ է տեղի ունեցել:

Այստեղ բեռնակիր բանվորներն աշխատելու համար մշտապես տնօրինությանը վճարել են օրական 3 հազար 300 դրամ, ինչն իբր բեռնասայլակների, իրականում` աշխատելու թույլտվության համար է: Եվ տնօրինությունը հանկարծ որոշել է այդ գումարը մեծացնել դարձնելով 3 հազար 900 դրամ: Այս փոփոխությունը դժգոհություն էր առաջացրել «Փեթակում» աշխատող բանվորների շրջանում, և նրանք գործադուլ էին արել` մինչև չիջեցնեն գումարի չափը: Գործադուլն անարդյունք չի անցել, և 2-3 օր հետո տնօրինությունը ստիպված է եղել զիջել` կրկին գանձել նախկին գումարը: