Home / Армения / Կոնգրեսը երթերի և հանրահավքների նոր ալիք է սկսում

Կոնգրեսը երթերի և հանրահավքների նոր ալիք է սկսում

Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը հանրահավաքի իր ելույթից ընթացքում պատմել է ընդդիմության նոր մարտավարության մասին:

Նա նշել է, որ ընդդիմությունը պահանջներ էր ներկայացրել ԵԽԽՎ և Հայաստանի իշխանություններին, որոնցից հիմնականներն էին` ազատել քաղբանտարկյալներին, բացահայտել մարտի մեկի սպանդը:

«Մենք հայտարարում ենք, որ սկսում ենք հանրահավաքների, երթերի, ցույցերի նոր ալիք, որի նպատակն է ցույց տալ ամբողջ աշխարհին, որ ժողովուրդը ընդվզում է և պահանջում է անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին: Հայաստանում նախագահական և խորհրդարանական արտահերթ ընտրություների անցկացումը անխուսափելի է: Հաջորդ քայլը մենք կանենք հոկտեմբերի 1-ին ` ԵԽԽՎ մոնիտորինգի նիստից առաջ անցկացնելով Համաժողովրդական երթ, որի ընթացքում կվերահաստատենք մեր պահանջներն ու դիմումը», – հայտարարել է Զուրաբյանը:

Նա նշել է, որ ՀԱԿ-ի պահանջները ԵԽԽՎ-ում կներկայացնի Արման Գրիգորյանը:

«Հավատացեք, որ մենք սկսելու ենք մի գործընթաց, որ ուղղված է լինելու Ազատության հրապարակի վերանվաճմանը, քաղբանտարկյալների ազատմանը, օլիգարխիկ համակարգի տապալմանը և ժողովրդավարության հաստատմանը Հայաստանում», – ասել է Լևոն Զուրաբյանը: