Home / Հայաստան / Մարտավարության փոփոխություն է լինելու. կարծիք

Մարտավարության փոփոխություն է լինելու. կարծիք

«Այսօրվա հանրահավաքը հերթական տրամաբանական քայլն է մեր պայքարի մեջ», – այս մասին Epress.am-ի հետ զրույցում հայտարարել է Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:

Հարցին, թե արդյոք մարդիկ քիչ չեն այսօրվա հանրահավաքին, Մուսինյանը նշեց, որ հարկավոր է սպասել հանրահավաքի սկզբին:

Գրող-հրապխարակախոս Սուրեն Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այսօրվա հանրահավաքը բեկումնային է լինելու: Նա կարծիք հայտնեց, որ այսօրվա հանրահավաքից հետո մարտավարության փոփոխություն է լինելու:

Ընդդիմության առաջնորդները հիմնականում հրաժարվել են մեկնաբանություններից` խուսափելով պատասխանել սպասված անակնակալի մասին հարցերին և առաջարկելով սպասել հանրահավաքային ելույթներին: