Home / Армения / Նեղացածի կարգավիճակում մնալը ճիշտ չէր. Սերժ Սարգսյան

Նեղացածի կարգավիճակում մնալը ճիշտ չէր. Սերժ Սարգսյան

Թուրքիայի հետ հարաբերությունները առանց նախապայմանների կարգավորելու նախագիծը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ամենաբարդ քայլերից է: Նման խոստովանություն է արել ինքը` Սերժ Սարգսյանը ուկրաինական « Профиль» պարբերականին տված հարցազրույցի ընթացքում: Նախագահի խոսքերով`ինքը գիտակցաբար է նման քայլի գնացել:

«Այո, թուրքերը Ցեղասպանություն են իրականացրել: Այո, նրանք մեզանից խլել են մեզ համար կենսական նշանակություն ունեցող տարածքներ: Այո, ցեղասպանություն իրականեցնելուց հետո հարյուր տարվա ընթացքում նրանք հերքել են այդ փաստը և այժմ էլ շարունակում են հերքել: Իսկ հանցագործության հերքումը` ավելի ծանր հանցագործություն է: Բայց մյուս կողմից էլ, այսօր գրեթե չկա մի պետությունը, որը պատմական չլուծված հարցեր չունենա: Իսկ նման հարցերի քաղաքակիրթ պատասխանը` առանց նախապայմանների համագործակցություն է»,- ասել է նախագահը:

Սարգսյանի կարծիքով` դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, սահմանի բացումը շահավետ  կլինի որ միայն Հայաստանի և Թուրքիայի համար, այլև Վրաստանի, Ադրբեջանի ու ողջ տարածաշրջանի համար: «Այս պատճառով էլ  կարծում եմ, որ ճիշտ չէր նեղացածի կարգավիճակում մնալ և սպասել մինչ թուրքերն ինքնակամ կճանաչեն Ցեղասպանոթյունը և դրանից հետո միայն վերսկսել հարաբերությունները: Իմ մոտեցումը միանշանակ չընդունվեց երկրում, հատկապես երկրի սահմաններից դուրս բնակվող հայերի շրջանակում: Սա հասկանալի է. մեր ազգը շատ զգայական է և այդ տարիներին գրեթե ամեն հայ ընտանիք տուժել է:
Ես հասկանում եմ նաև այն մարդկանց, ովքեր երբեմն փողոց էին դուրս գալիս իրենց բողոքը բարձրաձայնելու Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու այս քաղաքականության դեմ: Բայց ուրախ եմ, որ մեր ժողովուրդը ի վերջո հասկացել է այս գաղափարի էությունը: Կարծում եմ` այսօր շատ քիչ մարդ է այն կարծիքին, որ մենք սխալ քայլ ենք ձեռնարկել»,- նշել է ՀՀ նախագահը:

Որպեսզի թուրքերը ճանաչեն Ցեղասպանությունը կիրառվել են գրեթե բոլոր հնարավոր միջոցները, բացի մեկից: Երբեք փորձ չի արվել թուրք ժողովրդին բացատրել այն ժամանակվա ողբերգություն: Երբ սկսեցինք այս գործընթացը, թուրքական հասարակությունում շատերի համար անսպասելի գործընթացներ սկսեցին: Թուրքիայի մի շարք քաղաքներում երիտասարդները փողոց էին դուրս գալիս և խոսում էին Ցեղասպանության մասին:

«Իհարկե, այս անգամ մեր հարաբերությունները չստացվեցին: Նրանից հետո, երբ մենք ստորագրեցինք երկկողմնաի արձանագրությունները, թուրքական կողմը հրաժարվեց վավարեցնել դրանք խորհրդարանում: Այժմ մենք սպասում ենք, թե Թուրքիայում երբ կհայտնվեն այն քաղաքական ուժերը կամ առաջնորդները, ովքեր պատրաստ կլինեն քաղաքական կամք դրսևորել»,- ասել է նախագահ Սերժ Սարգսյանը: