Home / Հայաստան / Ոստիկանները հավաքվում են Մատենադարանի մոտ

Ոստիկանները հավաքվում են Մատենադարանի մոտ

Հայ Ազգային Կոնգրեսի կողմից հրավիրված հանրահավաքի մեկնարկին դեռևս 2 ժամ կա, սակայն Կորյուն-Մաշտոցի պողոտա խաչմերուկում արդեն մեկ տասնյակից ավելի ոստիկաններ են հավաքվել: Ոստիկանական մեքենաներ են կայանված նաև Կոնսերվատրոիայի դիմացի այգու հարևանությամբ:

Հիշեցնենք, որ որոշակի ընդմիջումից հետո Հայ Ազգային Կոնգրեսը հանրահավաք է հրավիրել, որի ընթացքում Կոնգրեսի ներկայացուցիչներն անակնկալ են խոստացել: Հանրահավաքի ընթացքում սպասվում է ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը: