Home / Հայաստան / 150 սնունդ արտադրող ընկերություններից միայն 5-ն են աշխատում առանց խախտումների

150 սնունդ արտադրող ընկերություններից միայն 5-ն են աշխատում առանց խախտումների

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի  անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության պետ Գրիշա Բաղիյանը տեղեկացրել է իրենց իրականացրած ստուգումների արդյունքների մասին: Ստուգումներն իրականացվել են 150 սննդամթերք արտադրող ընկերություններում և միայն հինգում չեն հայտնաբերվել խախտումներ, և այդ ընկերությունների աշխատանքը համապատասխանել են չափանիշներին:

Ըստ Բաղիյանի` խախտումները եղել են հետևյալ բնույթի` թերի մակնշում, ժամկետի բացակայություն, ժամկետանց ապրանքներ և այլն:

«Այս ընթացքում եթե հայտնաբերել ենք ժամկետնանց սննդամթերք, դրանք արագ ոչնչացրել ենք», – լրագրողներին հավաստիացրել է Բաղիյանը:

Այնուհետև Գրիշա Բաղիյանը խորհուրդ տվեց քաղաքացիներին թեժ գծոի հեռախոսահամարով կապվել իրենց հետ, եթե տեսնում են ժամկետանց ապրանքներ:

Բանախոսը նաև իր մտահոգությունը հայտնեց այն փաստի կապակցությամբ, որ իրենց ուժերը բավարար չեն, որպեսզի հետազոտեն և հայտնաբերեն բոլոր նմանատիպ խախտումները: