Home / Армения / Լոնդոնում ձերբակալվել է Հռոմի պապի այցի ընթացքում ահաբեկչության մեջ կասկածյալը

Լոնդոնում ձերբակալվել է Հռոմի պապի այցի ընթացքում ահաբեկչության մեջ կասկածյալը

Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի` Լոնդոն կատարած այցի ընթացքում նրա դեմ ահաբեկչական գործողություն իրականացնելու մեղադրանքով ձերբակալվել է 6-րդ մարդը, հաղորդում է AFP-ն:

Կասկածյալը 25 տարեկան է. նրան ձերբակալել են Լոնդոնի ժամանակով 12:45-ի սահմաններում` մայրաքաղաքի հյուսիսային հատվածում:

Ավելի վաղ սեպտեմբերի 17-ին ահաբեկչական գործողություն կազմակերպելու կասկածանքով 5 մարդ էր ձերբակալվել: Նրանց մոտ, սակայն, վտանգ ներկայացնող որևէ իր չեն հայտնաբերել:

Ձերբակալվածները մտադիր էին ահաբեկչությունն իրականացնել Հռոմի պապի այցի ընթացքում, սակայն ահաբեկչությունը կանխվել է: Նշենք, որ Բենեդիկտոս 16-րդը Մեծ Բրիտանայում է մնալու մինչև սեպտեմբերի 19-ը: