Home / Армения / Ռուսական քաղաքական վերնախավը շարունակում է վայելել վրացական գինին. Սահակաշվիլի

Ռուսական քաղաքական վերնախավը շարունակում է վայելել վրացական գինին. Սահակաշվիլի

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ, իր տվյալներով, ռուսական քաղաքական վերնախավը «շարունակում է վայելել վրացական գինու լավագույն տեսակները, այնինչ շարքային մարդիկ զրկվել են դրանք համտեսելու հնարավորությունից»:

Նախագահը նշել է, որ ժամանակին ռուսական կողմը, հնարավոր է, որոշալի հիմք ունեցել է գինու որակից դժգոհելու համար, բայց այժմ, նախագահի խոսքերով, ներկրողներն այլևս ոչ մի բողոք չեն ունենա` կապված վրացական խմիչքների որակի հետ:

Սահակաշվիլիի խոսքով` Վրաստանը դեռ զարմացնելու է աշխարհին իր գինով:

«Այս տարի, ինչպես և անցյալ տարի, վաճառելու ենք խաղողի ողջ բերքը և ապահովելու ենք վրացական գինու բարձր որակը»,- խոստացել է Վրաստանի առաջնորդը: