Home / Армения / «Գազպրոմը» համաձայնագիր է կնքելու չինական ընկերության հետ

«Գազպրոմը» համաձայնագիր է կնքելու չինական ընկերության հետ

«Գազպրոմն» ու չինական CNРC ընկերությունն ընթացիկ տարվա սեպտեմբերի վերջին մտադիր են համաձայնագիր ստորագրել Չինաստան մատակարարվող գազի ծավալների և այլ պայմանների վերաբերյալ, հայտարարել է «Գազպրոմի»  տնօրենի  տեղակալ Ալեքսանդր Մեդվեդևը:

Նրա խոսքով` արդեն իսկ որոշված են մատակարարվող գազի ծավալներն ու տեղափոխման պայմանները, հաղորդում է BBC-ն:

Գազի մատակարարումները կարող են սկսվել 2015 թվականից` 30 միլիարդ կուբամետր ծավալով: