Home / Հայաստան / Իսրայելի և Թուրքիայի նախագահներն այդպես էլ չհանդիպեցին

Իսրայելի և Թուրքիայի նախագահներն այդպես էլ չհանդիպեցին

Թուրիայի նախագահ Աբդուլա Գյուլն ու Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը պետք է հանդիպում անցկացնեին ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի շրջանակներում, սակայն ավելի ուշ երկու կողմերն հայտարարել են, որ հանդիպումը տեղի չի ունենա, հաղորդում է Anadolu գործակալությունը:

«Իմ կարգավիճակը նման հանդիպում չի թույլատրում», – հայտարարել է Թուրքիայի նախագահը:

Երկու երկրների միջև հարաբերությունները կտրուկ սրվեցին նրանից հետո, երբ մայիսի 31-ին Իսրայելը ռմբակոծեց «Մավի Մարմարա» նավատորմը, որն օգնություն  էր տեղափոխում Գազայի հատված: Պայթյունի հետևանքով 9 թուրք ակտիվիստ էր զոհվել:

Պատահարից հետո Թուրքիան Իսրայելից փոխհատուցում էր պահանջել փրկվածների համար: Ըստ Թուրքիայի` Իսրայելը նաև պետք է ներողություն խնդրի և համաձայնի միջազգային անկախ հետաքննություն անցկանել և ընդունել այդ հետաքննության որոշումը:

Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հայտարարել էր, որ երկկողմ հարաբերությունները կկասեցվեն, եթե Իսրայելն չընդունի Թուրքիայի առաջ քաշած պայմաններից գոնե մեկը:

Իր հերթին, Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլն ասել է, որ միայն ներողությունը չի նշանակի, որ ամեն ինչ մոռացված է, որ ամեն ինչ ավարտված է և «մենք պետք է թաղենք մեռյալներին և հոգ տանենք կենդանի մնացածների մասին»:

Ի պատասխան այս հայտարարությունների` Շիմոն Պերես նշել է.

«Մենք չենք ուզում բարդացնել իրավիճակը, բայց չենք կարող և համաձայնվել ներկայացված պահանջներին, որոնք բացարձակ անընդունելի են»: