Home / Армения / Նովոսիբիրսկում փնտրում են Հայաստանի քաղաքացիների վրա կրակողներին

Նովոսիբիրսկում փնտրում են Հայաստանի քաղաքացիների վրա կրակողներին

Նովոսիբիրսկի իրավապահ մարմինները կոչ են անում բնակչությանն օգնել իրենց գտնելու հանցագործներին, ովքեր կրակոցներ են արձակել խցանման մեջ գտնվող «Լադա» ավտոմեքենայի վրա:

Ընթացիկ տարվա օգոստոսին Նովոսիբիրսկի փողոցներից մեկում անհայտ անձինք մի քանի կրակոց են արձակել ВАЗ-21093 մակնիշի ավտոմեքենայի վրա:

Կրակոցային հարձակման ենթարկված մեքենան խցանման մեջ է եղել, այդ իսկ պատճառով հանցագործներին հաջողվել է դիպուկ կրակել: Պատահածի հետևանքով Հայաստանի երկու քաղաքացի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել:

Միջադեպի առնչությամբ քրեական գործ է հարուցվել «երկու կամ ավելի անձանց վրա մահափորձ իրականացնելու» հոդվածով, սակայն հանցագործներին ձերբակալել առայժմ չի հաջողվել: Ոստիկանության միակ հույսը պատահարի ականատեսների վկայությունն է, հաղորդում է KP.ru-ն: