Home / Армения / Վրաստանի ԱԳ նախարարը հոկտեմբերին կժամանի Երևան

Վրաստանի ԱԳ նախարարը հոկտեմբերին կժամանի Երևան

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ Նյու-Յորքում հանդիպել է Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-վրացական օրակարգի բազմաթիվ հարցեր:

ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղրոդմամբ` երկխոսությունը շարունակելու նպատակով հոկտեմբերի սկզբին Գրիգոլ Վաշաձեն կժամանի Երևան: