Home / Армения / Հայաստանի պատանիները ոչ-ոքի խաղացին Չեխիայի հետ

Հայաստանի պատանիները ոչ-ոքի խաղացին Չեխիայի հետ

Հայաստանի մինչև 17 տարեկան ֆուտբոլիստների հավաքականը երեկ Իսլանդիայում ոչ-ոքի խաղաց Չեխիայի ընտրանու հետ: Հիշեցնենք, որ որակավորման փուլի 7-րդ խմբում Հայաստանի ընտրանին ընդգրկված է միևնույն խմբում Չեխիայի, Թուրքիայի և Իսլանդիայի հավաքականների հետ:

Առաջին խաղում մեր ֆուտբոլիստները խոշոր` 0:3 հաշվով պարտվել էին թուրքերին:

Այժմ Հայաստանի պատանեկան հավաքականը վերջին տեղում է` 1 միավորով:

Չեխիան 4 միավորով առաջատարն է, իսկ Թուրքիայի և Իսլանդիայի հավաքականները 3-ական միավոր ունեն: Եթե վերջին խաղում մեր թիմը հաղթի իսլանդացիներին, իսկ չեխերը պարտության մատնեն թուրքերին, ապա Հայաստանի հավաքականը կարող է հաջորդ փուլի ուղեգիր նվաճել: