Home / Армения / Օբաման կոչ է արել ազատել ադրբեջանցի բլոգերներին

Օբաման կոչ է արել ազատել ադրբեջանցի բլոգերներին

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կոչ է արել ազատել բլոգերներ Էմին Միլիին և Ադնան Գաջիձեին, հաղորդում է AFP-ն:

Օբաման և Ալիևը բլոգերների հարցը քննարկել են ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 65-րդ նստաշրջանի շրջանակներում: Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ Օբաման հույս է հայտնել, թե Ադրբեջանը «կշարունակի մարդու իրավունքները հաստատող գործունեություն ծավալել, այդ թվում` կազատի երկու բլոգերներին»:

Հիշեցնենք, որ Ադնան Գաջաձեն և Էմին Միլին 2009 թվականի նոյեմբերին մեղավոր էին ճանաչվել խուլիգանություն իրականացնելու մեջ և դատապարտվել էին 2 և 2,5 տարվա ազատազրկման:

Բլոգերների փաստաբաններն ու իրավապահներն այն կարծիքին են, որ բլոգերների հետապնդումը սկսվել է նրանից հետո, երբ նրանք համանցանցում «Էշական մամուլի ասուլիս» վերնագրով հոլովակ են տարածել, որում ծաղրանքի էին ենթարկվում Ադրբեջանի իշխանությունները: