Home / Հայաստան / «Հայկական ժամանակ». Բաղդասարովը հերքեց «Արմավիայի» վաճառքի մասին լուրերը

«Հայկական ժամանակ». Բաղդասարովը հերքեց «Արմավիայի» վաճառքի մասին լուրերը

«Արմավիա» ավիաընկերության բաժնետոմսերի`
առաջիկայում հնարավոր վաճառքի մասին լուրերը դրանց սեփականատեր Միխայիլ
Բաղդասարովը գնահատում է որպես լիարժեք անհեթեթություն և իրականությանը
չհամապատասխանող: Բաղդասարովի այդ կարճ պատասխանը մեզ փոխանցեցին «Արմավիայի»
մամուլի ծառայությունից: Հիշեցնենք, որ իշխանական շրջանակներում վերջերս համառ
լուրեր են շրջանառվում այն մասին, որ Սերժ Սարգսյանի փեսա ու աշխատակազմի ղեկավար
Միքայել Մինասյանը մտադիր է Միխայիլ Բաղդասարովից «գնել» «Արմավիայի»
բաժնետոմսերը: