Home / Армения / «Հրապարակ». Լուժկովի պաշտոնանկության հետևանքները հայերի համար

«Հրապարակ». Լուժկովի պաշտոնանկության հետևանքները հայերի համար

Օրաթերթն անդրադառնում է Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի և հայ գործարարների կապերին` ներկայացնելով քաղաքական գործիչ Արամ Կարապետյանի կարծիքը:

Եթե զարգացումներն այնպես գնան, որ Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովն ու դաշնային իշխանությունները բախվեն, մոտ 15-20 քրեական գործեր կհարուցվեն, որոնց մեջ ներգրավված կլինեն նաև տեղի հայ գործարարները ու Հայաստանի չինովնիկները: Վերջիններս ներգրավված կլինեն կամ որպես ցուցմունք տվողներ, կամ գործի մասնակիցներ, ասել է ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանը:

«Միայն այն, որ Ռոբերտ Քոչարյանը «ԱՖԿ» Սիստեմայի տնօրեններից մեկն էր, իսկ ղեկավարը` պարոն Եվտուշենկոն, Լուժկովի բաջանաղն է, դրանով ամեն ինչ հասկանալի է»: