Home / Армения / Ամերիկացի լրագրողը ցանկանում է ընկերակցել Պուտինին

Ամերիկացի լրագրողը ցանկանում է ընկերակցել Պուտինին

Ամերիկյան Outdoor Life ամսագիրը, որ լուսաբանում է ակտիվ հանգստի տեսակները, այս անգամ որոշել է անդրադառնալ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինին: Ամսագրի լրագրողներից մեկը խնդրել է վարչապետին թույլ տալ իրեն ներկա լինել վերջինիս հանգստի ժամանակ:

Ամսագրի կայքում տեղադրված է լրագրողի բաց նամակը` ուղղված Վլադիմիր Պուտինին: «Ուզում եմ մի խնդրանքով դիմել Ձեզ`հնարավո՞ր է ինչ-որ մի օր ընկերակցել Ձեզ քաղաքից դուրս հանգստի կամ ձկնորսության գնալու ժամանակ»,-գրում է լրագրող Գեյն Յանգը:

Լրագրողը հիշեցնում է նաև, որ ամերիկյան առաջնորդների պատմության ընթացքում վերջին անգամ Թեոդոր Ռուզվելտն է հանրությանը ներկայացրել իր աֆրիկյան սաֆարիի մանրամասները:

Յանգի կարծիքով` «ռուսական շրջաններ մեր համատեղ ճանպարհորդության մասին պատմող շարքը հնարավորություն կընձեռի օտարերկրացիներին ավելի լավ ճանաչել Ձեզ գործնական աշխարհից դուրս»:

ՌԴ կառավարությունում այս հարցի կապակցությամբ որևէ մեկնաբանություն առայժմ չեն տվել: