Home / Հայաստան / Բեռլուսկոնին և Սարկոզին փրկել են Թբիլիսին 2008թ.

Բեռլուսկոնին և Սարկոզին փրկել են Թբիլիսին 2008թ.

Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին հայտարարել է, որ 2008 թվականին ռուսները Թբիլիսիի վրա չեն հարձակվել իր և Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի ջանքերի շնորհիվ, հաղորդում է Грузия Online-ը:

Բերլուսկոնին նման հայտարություն է արել Սենատում` խոսելով իր ձեռքբերումների մասին: Վարչապետը ամենամեծ ձեռքբերումներից է համարում այն, որ իրեն ու Նիկոլա Սարկոզիին 2008 թվականին հաջողվել է ստիպել ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինին հարձակում չգործել Թբիլիսիի վրա:

«Այդ հարձակումը կխափաներ Ռուսաստանի և արևմուտքի միջև ձևավորված հարաբերությունները»,- նշել է Բերլուսկոնին:

Վարչապետը նաև ասել է, որ իր շնորհիվ են կարգավորվել ռուս-ամերիկյան հարաբերությունները: Հենց նա է ստիպել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ավելի շուտ չլքել Իտալիայում անցկացվող Մեծ ութնյակի գագաթաժողովը, քան Ռուսաստանի հետ կարձանագրվեր սպառազինման կրճատման համաձայնագիրը: