Home / Հայաստան / Սերժ Սարգսյանը ջերմ ողջույններ է փոխանցել Հու Ձինթաոյին

Սերժ Սարգսյանը ջերմ ողջույններ է փոխանցել Հու Ձինթաոյին

Նախագահ Սերժ Սարգսյանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ազգային տոնի` Հանրապետության հիմնադրման օրվա առթիվ, այսօր այցելել է Հայաստանում Չինաստանի դեսպանություն և տոնի առթիվ շնորհավորել դեսպանատան աշխատակազմին:

Նախագահ Սարգսյանը խնդրել է իր ջերմ ողջույնները փոխանցել ՉԺՀ նախագահ Հու Ձինթաոյին և Հայաստանի ու հայ ժողովրդի անունից շնորհավորել երկրի ղեկավարությանն ու ամբողջ չին ժողովրդին, հաղորդում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը: