Home / Հայաստան / Մոսկվացին բողոքարկել է Լուժկովի հրաժարականը դատարանում

Մոսկվացին բողոքարկել է Լուժկովի հրաժարականը դատարանում

Մոսկվացի Անատոլի Լեմեշևը հայց է ներկայացրել Մոսկվայի Գերագույն դատարան` պահանջելով անօրինական համարել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի` Յուրի Լուժկովին քաղաքապետի պաշտոնից ազատելու հրամանը:

Հայցադիմումում մոսկվացին նշել է, որ «հրամանի առաջին կետը հակասում է Սահմանադրությանն ու «ՌԴ-ում պետիշխանության կազմակերպման ընդհանուր սկզբունքների մասին» օրենքին»: