Home / Հայաստան / Հայաստանի շախմատիստները 7-րդ տեղը զբաղեցրեցին

Հայաստանի շախմատիստները 7-րդ տեղը զբաղեցրեցին

Այսօր Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկում ավարտված Համաշխարհային շախմատային օլիմպիադայում Հայաստանի հավաքականը զբաղեցրեց 7-րդ տեղը: Մեր թիմը տարավ 7 հաղթանակ, երկու ոչ-ոքի խաղաց և երկու անգամ պարտվեց: 16 միավոր էին վաստակել նաև Չինաստանի, Ռուսաստանի 2-րդ թիմի, Ֆրանսիայի, Իսպանիայի և ԱՄՆ-ի հավաքականները: Լրացուցիչ ցուցանիշներով մեր ընտրանին զիջեց Չինաստանին և Ռուսաստանի 2-րդ թիմին:
Չեմպիոնի կոչումը նվաճել է Ուկրաինայի հավաքականը, երկրորդը՝ Ռուսաստանի առաջին թիմն է, երրորդը՝ Իսրայելը, չորրորդ հորիզոնականում հայտնվեց Հունգարիան:

Կանանց պայքարում 11 խաղում 11 հաղթանակ տարավ Ռուսաստանի առաջին հավաքականը: Երկրորդ տեղում հանգրվանեց Չինաստանը, երրորդը՝ Վրաստանի շախմատիստուհիներն են:
Հայաստանի կանանց հավաքականը վաստակեց 15 միավոր և զբաղեցրեց 11-րդ տեղը: