Home / Հայաստան / Սեպտեմբերին Մխիթարյանը ճանաչվել է «Շախտյորի» լավագույն ֆուտբոլիստ

Սեպտեմբերին Մխիթարյանը ճանաչվել է «Շախտյորի» լավագույն ֆուտբոլիստ

Դոնեցկի «Շախտյորի» պաշտոնական կայքում կազմակերպված երկրպագուների հարցման արդյունքում սեպտեմբեր ամսին թիմի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հենրիխ Մխիթարյանը:

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի օգտին է քվեարկել 861 մարդ: Դա կազմում է բոլոր քվերակածների 40 տոկոսը: Երկրորդը` Լուիզ Ադրիանոն է, ով Մխիթարյանից ավելի քան 2 անգամ քիչ ձայն է ստացել` 423: Երրորդ հորիզոնականում է «Շախտյորի» ավագ Դարիո Սռնան` 250 ձայն: