Home / Армения / Մեդվեդևն անազնիվ է անվանել Լուկաշենկոյի պահվածքը

Մեդվեդևն անազնիվ է անվանել Լուկաշենկոյի պահվածքը

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը տեսանյութ է ձայնագրել, որում քննադատում է Բելառուսի իշխանությանը հակառուսական հայտարարությունների մեջ: Նախագահը նաև անդրադարձել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դիրքորոշմանը` կապված Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանաչման հարցի հետ: Տեսանյութը հասանելի է ՌԴ նախագահի պաշտոնական վիդեոբլոգում:

«Մենք միշտ սատարել ենք Բելառուսին Խորհրդային Միության փլուզումից հետո, և մեր օգնության ծավալներն ահռելի են: Միայն այս տարի նավթի հավելյալ ներմուծման շնորհիվ Բելառուսին 2 միլիարդ ԱՄՆ դոլարի օգուտ ենք տվել»,- նշել է Ռուսաստանի առաջնորդը:

Նրա խոսքով` «նախագահ Լուկաշենկոն իր հայտարարություններում դուրս է գալիս որ միայն դիվանագիտական նորմերի շրջանակից, այլ նաև տարրական մարդկային պարկեշտության սահմաններից»:

«Առաջին երկկողմ պաշտոնական հանդիպմանը Լուկաշենկոն բացասաբար արտահայտվեց ՌԴ նախկին նախագահներ Բորիս Ելցցինի և Վլադիմիր Պուտինի  մասին»,- հայտարարել է Մեդվեդևը:

Խոսելով Բելառուսի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչման մասին` նախագահն ասել է. «Այս պետությունների ճանաչման հարցը յուրաքանչյուր երկրի իրավունքն է, և այս հարցում մենք երբևէ ոչ մեկի վրա ճնշում չենք գործադրել»:

Նա նաև նշել է, որ «Լուկաշենկոն հայտարարել է իր պատրաստակամության մասին անել դա` 5 նախագահների ներկայությամբ: Այս հարցը քաղաքական սակարկումների մշտական առարկայի է վերածվել: Բայց Ռուսաստանը առևտրի առարկա չի դարձնում իր սկզբունքները: Նման կեցվածքն անազնիվ է, գործընկերներն իրենց այդպես չեն դրսևորում»: