Home / Армения / Ստամբուլում երկրաշարժ է գրանցվել

Ստամբուլում երկրաշարժ է գրանցվել

Երեկ երեկոյան Ստամբուլում գրանցվել է Ռիխտերի սանդղակով 4.4 մագնիտուդով երկրաշարժ: Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Մարմարա ծովում: Ստորգետնյա ցնցումները զգացել են նաև մերձակա փոքր քաղաքների բնակիչները: Ինչպես հայտնում է Hurriyet-ը, Ստամբուլի որոշ թաղամասերի բնակչությունը խուճապի է մատնվել, սակայն զոհերի և ավերածությունների մասին պաշտոնական աղբյուրները չեն հայտնել: