Home / Армения / «Հայկական ժամանակ». Համանախագահները չեկան

«Հայկական ժամանակ». Համանախագահները չեկան

Երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է սկսեին ԼՂ հարակից տարածքներում դաշտային առաքելությունը: Բայց փաստահավաք խմբի անդամները տարածաշրջան չժամանեցին, գրում է օրաթերթը:

«ՀԺ»-ի այն հարցին`որն է պատճառը, որ համանախագահները չեն եկել, ԼՂ ԱԳ նախարար Գեորգի Պետրոսյանը երեկ պատասխանեց. «Ուշ են գալու մի քիչ»: Նախարարը նշեց նաև, որ թեև հայտնի է`ովքեր են լինելու փաստահավաք առաքելության կազմում, բայց անուններ չնշեց: «Այն, ինչ կատարվում է, դեռ մինչև վերջ հստակ չէ»,-ասաց: Իսկ երբ խնդրեցինք կոնկրետացնել, թե ինչը հստակ չէ, պատասխանեց. «Ես պարտավոր եմ ձեր հարցերին պատասխան տալ, դուք էլ հարցնու՞մ եք», և անջատեց հեռախոսը: ԼՂՀ ԱԳՆ խոսնակ Մարսել Պետրոսյանը խնդրեց համանախագահներին հարցնել, թե որն է նրանց ուշացման պատճառը և ասաց, թե իրենց դեռ ցուցակ չեն տվել, և ինքը չգիտի, թե ով է գալու ԼՂ: Հարցին` իսկ երբ են գալու, Մ. Պետրոսյանը պատասխանեց. «Չգիտեմ, վաղը, մյուս օրը, էն մյուս օրը, քեֆը իրենցը չի՞, երբ ուզեն»: