Home / Армения / Գիտնականն առաջարկում է Այա Սոֆիան երկու կրոնների տաճար դարձնել

Գիտնականն առաջարկում է Այա Սոֆիան երկու կրոնների տաճար դարձնել

Ստամբուլի Իսլամական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Մեհմեթ Ակիֆ Այդինը առաջարկել է Այա Սոֆիա տաճարն օգտագործել թե մահմեդական նամազի, թե քրիստոնեական պատարագների համար: Նշենք, որ այսօր Այա Սոֆիան այսօր ունի թանգարանի կարգավիճակ: Այդինն առաջարկել է մահմեդական հավատացյալներին թույլ տալ այցելել տաճար աշխատանքային օրերին, իսկ կիրակի օրերին` քրիստոնյա հավատացյալներին:

Այդինը նաև նշել է, որ իր առաջարկի ընդունման դեպքում Այա Սոֆյան կդառնա նույն վայրում տարբեր կրոնների միավորման առաջին օրինակը:

Նշենք, որ Թուրքիայի Մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը բազմիցս քննադատության է ենթարկվել թե Թուրքիայում, թե դրա սահմաններից դուրս` հավատացյալներին տաճար չթողնելու պատճառով: Մշակույթի նախարար Էրթուղրուլ Գյունայը հայտարարել էր, որ Այա Սոֆիան շարունակելու գործել որպես թանգարան: