Home / Армения / Պատգամավոր Աշոտ Եղիազարյանը մտադիր է փախչել Ռուսաստանից

Պատգամավոր Աշոտ Եղիազարյանը մտադիր է փախչել Ռուսաստանից

Պետդումայի պատգամավոր Աշոտ Եղիազարյանը կարող է չվերադառնալ Ռուսաստան: Քաղաքական գործիչը, ում նախկին գործարար գործընկերները մեղադրում են մեքենայությունների մեջ, այժմ երկրի սահմաններից դուրս է:

Եղիազարյանը հող է նախապատրաստում քաղաքական ապաստան խնդրելու համար, գրում է Твой день թերթը:  Խորհրդարանի Ստորին պալատում ասեկոսեներ են տարածվել, թե, եթե Եղիազարյանը չվերադառնա, ապա նա կարող է զրկվել պատգամավորական անձեռնմխելիությունից և քրեական պատասխանատվության ենթարկվել, մասնավորապես, «Մոսկվա» հյուրանոցի հետ կապված գործողությունից հետո:

Եթե Եղիազարյանը ապաստան խնդրի նախքան Պետդումայում որևէ որոշում կկայացնեն նրա վերաբերյալ, ապա նա կարող է առաջին գործող ռուսաստանցի պատգամավորը դառնալ, ով փախել է արտերկիր: