Home / Армения / ԵԽԽՎ-ն պաշտոնապես չի պահանջել ադրբեջանցի զինվորների դիակների վերաձադձը

ԵԽԽՎ-ն պաշտոնապես չի պահանջել ադրբեջանցի զինվորների դիակների վերաձադձը

Երեկ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում Ադրբեջանի ներկայացուցիչ Գանիրա Փաշաևան աշխատանքային փաստաթուղթ է ներկայացրել ԵԽԽՎ-ին: Փաստաթղթում ադրբեջանական կողմը Հայաստանից պահանջում է վերադարձնել ադրբեջանական զինվորներ Մուբարիզ Իբրահիմովի և Ֆարիդ Ահմադովի դիակները: 

Փաստաթղթի տակ ստորագրել է 22 պատգամավոր, որոնցից 11-ը ներկայացնում են Թուրքիան, 5-ը` Ադրբեջանից են, 2-ական պատգամավոր` Ուկրաինայից և Լատվիայից, 1-ական` Մեծ Բրիտանիայից և Լիտվայից:

ԵԽԽՎ-ի պաշտոնական կայքում Ադրբեջանի պահանջը նշվել է որպես «Գրավոր արձանագրություն 458» և ընդգրկվել է աշխատանքային փաստաթղթերի բաժնում, բայց ԵԽԽՎ-ի կողմից պաշտոնապես չի ընդունվել:

Գրավոր արձանագրության տեքստում ԵԽԽՎ-ն նշում է, որ այս փաստաթղթին կողմ են միայն այն պատգամավորներ, ովքեր ստորագրել են այն: