Home / Армения / Օմբուդսմենը ենթադրում է, որ բանակային սպանությունները կարող են ինքնասպանություններ լինել

Օմբուդսմենը ենթադրում է, որ բանակային սպանությունները կարող են ինքնասպանություններ լինել

Հայկական բանակում գրանցված վերջին ինքնասպանության դեպքերը կարող են մտահոգություն առաջացնել, բայց կասկածի տակ դնել անխտիր բոլոր դեպքերը պետք չէ:

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարել է ՄԻՊ պաշտպան Արմեն Հարությունյանը և հավելել, որ անհրաժեշտ է թողնել, որպեսզի իրավապահ մարմինները զբաղվեն այդ հարցերով:

«Իսկ միգուցե նախաքննության արդյունքում պարզվի, որ իրոք ինքնասպանություն է եղել: Մենք չենք կարող, Մարդու իրավունքների պաշտպանը չի կարող միանշանակ կասկածի տակ առնել այդ դեպքերը», – ասել է Արմեն Հարությունյանը: