Home / Հայաստան / Չեչենները փոխեցին իրենց առաջնորդին

Չեչենները փոխեցին իրենց առաջնորդին

Չեչենական Իչկերիա ինքնահռչակ հանրապետության ղեկավար Ահմեդ Զակաևը ցրել է իր գլխավորած կառավարությունը, գրում է Коммерсант պարբերականը:

Ռուսաստանին չենթարկվող չեչենների նախկին առաջնորդը նշել է, որ իր կառավարության հրաժարականը պայմանավորված է նրանով, որ այսուհետ Իչկերիայի բարձրագույն մարմնի գործառույթներն իրականացնելու է Պաշտպանության պետական հանձաժողովը` շուրա մաջլիսը: Հանձնաժողովը գլխավորելու է հրամանատար Հուսեյն Գակաևը:

Հուսեյն Գակաևը հյուսիսկովկասյան զինյալների առաջնորդն է, ով այդ դերը ստանձնել է նրանից հետո, երբ ազդեցիկ հրամանատարներից շատերը դուրս են եկել Դոկու Ումարովի կողմից ղեկավարվող «Կովկասյան էմիրատ» կազմակերպությունից:

Զակաևի խոսքով` մոտ ժամանակներս Իչկերիայի կառավարության նրա գործընկերները խորհրդատվություն են անցկացնելու նոր առաջնորդի ներկայացուցիչների հետ`իշխանության նոր կառույցներ ստեղծելու վերաբերյալ: Մինչ այդ Զակաևը և նրա կառավարությունը կշարունակեն իրականացնել իրենց գործառույթները: