Home / Հայաստան / Ֆրանսիայում չվերթների գրեթե կեսը հետաձգվել է գործադուլի պատճառով

Ֆրանսիայում չվերթների գրեթե կեսը հետաձգվել է գործադուլի պատճառով

Այսօր Ֆրանսիայում հերթական գործադուլն է տեղի ունենալու, որն ուղղված է կառավարության կողմից ներկայացված կենսաթոշակների բարեփոխման ծրագրի դեմ: Հոկտեմբեր ամսվա ընթացքում սա արդեն գործադուլի երրորդ ալիքն է:

Նշենք, որ համաձայն կառավարության նոր նախագծի` նրանք մտադիր են թոշակի անցնելու տարիքը 60-ից բարձրացնել 62-ի, իսկ կենսաթոշակային վճարումներ ստանալու տարիքը` 65-ից բարձրացնել 67-ի:

Գործադուլի շրջանակներում իրենց գործունեությունն են դադարեցնելու հանրային տրանսպորտի միջոցներն ու օդանավակայանների աշխատակիցները: Օրլի օդանավակայանի չվերթների արդեն իսկ 50%-ը հետաձգվել է, իսկ «Շարլ դը Գոլ»
օդանավակայանում` յուրաքանչյուր երրորդ չվերթը:

Բողոքի ցույցին միանալու են նաև ուսուցիչները, վարորդներն ու փոստատան աշխատակիցները: