Home / Армения / Սերժ Սարգսյանը ցավակցել է Վիկտոր Յանուկովիչին

Սերժ Սարգսյանը ցավակցել է Վիկտոր Յանուկովիչին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ուկրաինայի Նախագահ Վիկտոր Յանուկովիչին` Դնեպրոպետրովսկում տեղի ունեցած վթարի կապակցությամբ:

Հեռագրում ասված է.

«Խորապես ցավակցում եմ Դնեպրոպետրովսկում գնացքի և ավտոբուսի բախման հետևանքով մարդկանց ողբերգական մահվան կապակցությամբ: Անկեղծորեն կիսում եմ զոհվածների հարազատների ու մտերիմների վիշտը»:

Սերժ Սարգսյանը զոհվածների հարազատներին ու մտերիմներին մաղթել է հոգու տոկունություն, իսկ այդ ահավոր աղետից տուժածներին` շուտափույթ ապաքինում: