Home / Армения / Ֆուտբոլը Հայաստանում վերելք է ապրում, համոզված է վարչապետը

Ֆուտբոլը Հայաստանում վերելք է ապրում, համոզված է վարչապետը

Երեկ վարչապետ Տիգրան Սարսգյանը ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ – 2010» ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչ խաղին, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Միմյանց հետ մրցում էին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և պաշտպանության նախարարության թիմերը։

Խաղը ավարտվել է 3։0 հաշվով` հօգուտ պաշտպանության նախարարության թիմի, որն էլ վարչապետի կողմից ստացել է առաջին տեղի համար նախատեսված գավաթը։

Ուշագրավ է, որ վարչապետն իր խոսքում անդրադարձել է նաև հայկական ֆուտբոլի ընդհանուր վիճակին` նշելով.

«Ֆուտբոլը Հայաստանում վերելք է ապրում։ Հայաստանի ազգային հավաքականի երեկվա փայլուն հաղթանակը Անդորրայի նկատմամբ դրա վկայություններից մեկն է։ Իսկ այսօրվա հաղթանակը ոչ միայն պաշտպանության նախարարությանն է` այլ բոլորինս, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ։ Մեր նպատակը սպորտը` ֆուտբոլը, զանգվածային դարձնելն ու մեր ֆուտբոլի 1973 թվականի համբավը վերադարձնելն է։ Համոզված եմ, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իր առջև դրել է այդ նպատակը և հաջողության կհասնի։ Այս մրցաշարի նպատակը, սակայն, հանրության ուշադրությունը դեպի ֆուտբոլը հրավիրել է»։