Home / Հայաստան / Աթաթուրքի զբոսանավի «սեքս սկանդալը» թուրքերի հորինած պատմությունն է. հրեա գործարար

Աթաթուրքի զբոսանավի «սեքս սկանդալը» թուրքերի հորինած պատմությունն է. հրեա գործարար

Եվրասիական հրեական կոնգրեսի ղեկավար, միլիարդատեր Ալեքսանդր Մաշկևիչը հերքելէ այն լուրերը, թե ինքը մասնակցություն է ունեցել Անթալիայի ափերի մոտ «Սավարոնա» զբոսանավում անչափահաս մարմնավաճառների հետ կապված պատմությանը, գրում է The Jerusalem Post-ը:

Մաշկևիչը ծագումով Ղազախստանից է և օլիգարխ է համարվում: Իր ներկայացուցչի միջոցով նա փոխանցել է, որ իր կարծիքով` ծագած սկանդալը Անկարայի հորինվածքն է, ինչը նպատակ է հետապնդում վարկաբեկել իրեն` Իսրայելի հարցերում ունեցած դերի համար:

Շաբաթներ շարունակ թուրքական ԶԼՄ-երը, վկայակոչելով անհայտ աղբյուրների տվյալները, Մաշկևիչին էին կապում ոստիկանության կողմից իրականցված գործողության հետ, որի ընթացքում զբոսանավում մի քանի գործարարներ և մարմնավաճառուհիներ էին ձերբակալել: Ըստ լուրերի` աղջիկները անչափահաս են եղել: Թուրքիայում սկանդալն ավելի էր խորացել այն պատճառով, որ «Սավարոնա» զբոսանավում իր կյանքի վերջին ամիսներներ անցկացրել Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը:

Մաշկևիչը հաստատել է, որ զբոսանավի վրա է եղել այն պահին, երբ հայտնվել է թուրքական ոստիկանությունը, բայց հերքել է, թե իրեն ձերբակալել են կամ մեղադրում են որևէ անօրինական գործողությունների մեջ:

«Կարիք չկա ասելու, որ ոչ մի անօրինական կամ անբարոյական բան զբոսանավի վրա տեղի չի ունեցել: Մաշկևիչը երբեք կասկածյալ չի եղել»,- հայտարարել է գործարարի ներկայացուցիչը: