Home / Հայաստան / Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարությունը կավարտվի 2013թ.

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարությունը կավարտվի 2013թ.

Վրաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները գոհ են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագծի իրականացման ընթացքից: Այս մասին Թբիլիսիում հայտարարել են Վրաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Գրիգոլ Վաշաձեն և Էլմար Մամեմդյարովը:

«Այս նախագիծի իրականացումը կավարտվի ճիշտ ժամանակին. շինարարական աշխատանքների ընթացքն մտահոգության առիտ չի տալիս»,- նշել է Մամեդյարովը:

Նրա խոսքով` Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կբացվի 2012 թվականին: Նա չի բացառել նաև, որ երկաթուղին կարող է սկսել գործել 2013 թվականի սկզբին:

Վրաստանի արտգործնախարարը նշել է, որ իրենց հանդիպման ընթացքում մի շարք տնտեսական խնդիրներ են քննարկվել, այդ թվում` երկաթուղու կառուցումը:
«Մենք քննարկեցինք մեր տնտեսական փոխհարաբերությունների ողջ շրջանակը»,- Վաշաձեի խոսքերն է մեջբերում Бизнес Грузия-ն: