Home / Հայաստան / Պուտինն ու Չավեսը խոսեցին կանանցից ու տանկերից

Պուտինն ու Չավեսը խոսեցին կանանցից ու տանկերից

Մոտ ժամանակներս Ռուսաստանը մտադիր է Վենեսուելային 35 տանկ տրամադրել: Այս մասին Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

Չավեսը, իր հերթին, խոստովանել է, որ բարձր է գնահատում ռուսական սպառազինությունը, մասնավորապես, տանկերը: Նախագահը հիշատակել է Ռուսաստանում Վենեսուելայի դեսպանին, ով վերջերս ռուսական տանկերի գործարան էր այցելել: «Նա այստեղ տանկ արտադրող գործարան է գնացել, համապատասխան հագուստով տանկ է վարել: Մենք նույնիսկ տանկերի ստորաբաժանումներում ծառայող կանանց ենք այստեղ ուղարկել»,- ասել է Չավեսը:

«Ձեզ մոտ տանկերի ստորաբաժանումներում այդպիսի կանայք չկան»,-ասել է Ուգո Չավեսը` դիմելով վարչապետին, ինչին ի պատասխան Պուտինն ասել է. «Մեր կանայք լավն են»: 

Շարունակելով երկխոսությունը` Չավեսն ասել է. «Ինձ դեսպանն ասել է, որ ձեր տանկերը շատ լավն են»: «Իսկ ես կարծում էի, թե կանայք»,- շինծու հիասթափությամբ և ժպիտով նրան ընդհատել է Պուտինը: