Home / Հայաստան / Գողացել են հայտնի ռուսաստանցի երգչի «Lexus»-ը

Գողացել են հայտնի ռուսաստանցի երգչի «Lexus»-ը

Ռուսաստանի ժողովրդական արտիստ, երգիչ, դերասան Ալեքսանդր Ռոզենբաումը գողության զոհ է դարձել:

Գողացել են երգչի Lexux LX570 մակնիշի մեքենան: Դեպքը տեղի է ունեցել է հոկտեմբերի 18-ի գիշերը`Սուվորովի հրապարակի մերձակայքում:

Ռուսական բանակի թատրոնում տեղի ունեցող համերգից հետո` տեղի ժամանակով 1:00-ի սահմաններում` Ալեքսանդր Ռոզենբաումը հայտնաբերել է, որ իր ջիփը չկա:

Գողության մասին ոստիկանություն երգիչն անձամբ չի դիմել, քանի որ փաստաթղթերով մեքենան պատկանում է 43-ամյա Յուրի Խրոպովիցկուն: Սակայն թղթերը ձևակերպելիս երգիչը ներկա է եղել, հաղորդում է Lifenews-ը: