Home / Հայաստան / 1,000 հայ և 1,000 թուրք պետք է անցնեն Հայաստան-Թուրքիա սահմանը. նախաձեռնություն

1,000 հայ և 1,000 թուրք պետք է անցնեն Հայաստան-Թուրքիա սահմանը. նախաձեռնություն

Անցյալ շաբաթ թուրքական «Ուժեղ Թուրքիա» կուսակցության առաջնորդ Թունա Բեկլևիչը հայտարարել է, որ հանդես կգա հայ-թուրքական բարեկամության նոր նախաձեռնությամբ, եթե մինչև հաջորդ տարի սահմանը չբացվի: Քաղաքական գործիչը պատրաստվում է ակցիա կամզակերպել, որի ընթացքում 1,000 հայեր և 1,000 թուրքեր երկու կողմից կանցնեն սահմանը:

Նշենք, որ նախորդ շաբաթ Բեկլևիչն անցել է Հայաստանի և Թուրքիայի միջև փակ սահմանը` ի նշան բողոքի: Չնայած այս տեղեկությունը հերքվել է ռուսաստանցի սահմանապահների կողմից, քաղաքական գործիչն իր կայքում պնդում է, որ ինքը սահմանն անցել է: Բեկլևիչի խոսքով` ակցիան խորհրդանշական էր և խաղաղությունը քարոզելու նպատակ ուներ: