Գլխավոր / Армения / Արքիմեդին հերքեցին Օբամայի օգնությամբ

Արքիմեդին հերքեցին Օբամայի օգնությամբ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դժգոհություն է հայտնել, որ իրեն թույլ չեն տվել որևէ բան պայթեցնել, ընդ որում` խոսքը ոչ թե մարտական գործողությունների, այլ հեռուստահաղորդման նկարահանումների մասին է: Նախագահը մասնակցել է Discovery հեռուստաալիքի «Լեգենդների կործանիչները» հաղորդման նկարահանումներին: Հաղորդման հեղինակները գիտական տեսությունները ուսումնասիրում են փորձերի միջոցով և այս անգամ նրանք փորձել են վերականգնել Արքիմեդի, այսպես կոչված, «մահվան ճառագայթները»:

Լեգենդի համաձայն` հին հույն գիտնականը մեծ հայելիների և արևի ճառագայթների միջոցով հրդեհում էր թշնամի նավերը, ինչի մասին վկայում են Պլուտարքոսն ու Տիտոս Լիվիոսը: Երկար տարիներ այս հարցը հանգիստ չէր տալիս գիտնականներին և Սպիտակ տունը առաջարկել է վերջնականապես լուծել այն, ընդ որում` նախագահի մասնակցությամբ: Իրականացված գործողությունների ընթացքում «Լեգենդների կործանիչներ» հաղորդման անձնակազմը վերջնականապես հերքել է Արքիմեդի «գյութը», քանի որ այդ ձևով նրանց չի հաջողվել նավ այրել: