Գլխավոր / Армения / Հայաստանի օմբուդսմենը պատրաստ է օժանդակել հայի և ադրբեջանցիների դիակների հանձնմանը

Հայաստանի օմբուդսմենը պատրաստ է օժանդակել հայի և ադրբեջանցիների դիակների հանձնմանը

ՄԻ պաշտպան Արմեն Հարությունյանը նամակ է հղել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի օմբուդսմեններին` կոչ անելով փոխադարձ հանդուրժողականություն ցուցաբերել և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել` հայի և ադրբեջանցների դիակների վերադարձման համար:

«Կոչ եմ անում և հորդորում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան  Յուրի Հայրապետյանին  միջնորդել  ԼՂ իշխանություններին վերադարձնել ադրբեջանցի Ֆարիդ Ահմեդովի և  Մուբարիզ Իբրահիմովի դիակները:

Միաժամանակ կոչ եմ անում Ադրբեջանական Հանրապետության  մարդու իրավունքների պաշտպան Էլմիրա Սուլեյմանովային մարդասիրություն ցուցաբերել և պահանջել  իրավասու մարմիններից միջազգային փորձագետներին թույլ տալ ուսումնասիրել ՀՀ քաղաքացու  գերեվարման հանգամանքներն ու մահվան պատճառները: 

Կոչ եմ անում  նաև միջոցներ ձեռնարկել Մանվել Սարիբեկյանի  դիակը Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու գործում:

Ես` որպես ՀՀ մարդու իրավունքների պաշտպան, պատրաստ եմ իմ լիազորությունների շրջանակներում օժանդակել այդ գործընթացների պատշաճ իրականցմանը», — ասված է ՄԻ պաշտպանի նամակում: