Home / Армения / «Վիետնամական ավիաուղիների» ինքնաթիռում 24 մարդ է վիրավորվել

«Վիետնամական ավիաուղիների» ինքնաթիռում 24 մարդ է վիրավորվել

«Վիետնամական ավիաուղիներ» ընկերության ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Փարիզի Շարլ դը Գոլ օդանավակայանում, հաղորդում է ИТАР-ТАСС-ը` հղում կատարելով օդանավակայանի ներկայացուցչին:

Պատահարի հետևանքով 24 ուղևոր վնասված է ստացել, ընդ որում` ութ ուղևորի հիվանդանոց են տեղափոխել:

Ըստ օդանավակայանի ներկայացուցիչների վարկածի` ինքնաթիռն օդային փոսի մեջ է ընկել:
Մանրամասները ճշտվում են: